ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Պարտության հիմքերը դրել եք շատերդ

Պարտության հիմքերը դրել եք շատերդ
09.11.2024 | 14:07

Նոյեմբերի 9-ը Հայոց պատմության սև էջերից է, որի հիմքը դրվել է 2018 թվականին: Իրերը իրենց անունով չկոչողները խեղաթյուրում են իրականությունը: Ոմանք դա անում են գիտակցված, ոմանք՝ ոչ այդքան: Ես էլ կարող եմ փիլիսոփայել և ասել, որ պարտության հիմքերը դրվել են ԽՍՀՄ-ի ժամանակ կամ Տիգրան Մեծի ժամանակ: Պարտության հիմքերը դրել եք շատերդ՝ դավաճանին սատարելով և իշխանության բերելով: Պարտության հիմքերը դրել եք շատերդ՝ բանակի կլուբնիկացմանը ծափահարելով, տրոյական ձիու իշխանությանը տարիներով լոյալ լինելով, բազմաթիվ խելացի մարդկանց նախազգուշացումները չլսելով: Գոնե ամոթ ունեցեք և լռեք, նույնիսկ, եթե առանց գիտակցելու փոքրիկ մասնակցություն եք ունեցել Հայոց պատմության սև էջը գրելու մեջ: Եվ եթե շատերս գիտակցում ենք, որ բոլորիդ ընդհանուր կաթսա լցնել պետք չի և ձեզ բան չենք ասում, դա չի նշանակում, որ պետք է այնքան ոգևորվեք, որ սկսեք մի բան էլ դուք մուննաթ գալ: Ամոթն էլ է լավ բան, սակայն չափազանց քիչ մարդիկ այն ունեն:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2615

Մեկնաբանություններ